Ալիևի ադմինիստրացիան՝ Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը կողմ է խաղաղ ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության լուծմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:

«Ադրբեջանն ավելի քան 20 տարի ցուցադրում է իր հավատարմությունն այդ սկզբունքին»,-ասել է Մամեդովը:

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացից խուսափումը վնաս է հասցնում Հայաստանին: «Միջազգային հանրության օգնությամբ մենք կհասնենք դրան: Թող Հայաստանի ղեկավարությունը մտածի իր ժողովրդի ապագայի մասին»,-ասել է Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալը:

Մամեդովը նշել է, որ կոնֆլիկտի գոտում ռուս խաղաղապահների տեղակայման մասին կոնկրետ հարց չկա:




Լրահոս