Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը շարունակում է ստուգումներ անցկացնել առաջնագծում: Այս մասին այսօր հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունում:
Հասանովն անձամբ այցելել է բարձր լեռնային շրջաններում հակառակորդի հետ «դեմ առ դեմ» մարտական հերթապահություն իրականացնող անձակազմին և ուշադրություն հրավիրել զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից առաջադրված մի շարք խնդիրներին:
Երկրի պաշտպանության նախարարությունը ստուգել է պաշտպանական գծի ամրությունը, ինժեներա-ականազերծման սարքերի վիճակը, զինվորների բարոյահոգեբանական վիճակն ու մարտական ոգին, ինչպես նաև ռազմական դիրքերում անձնակազմի պատրաստվածությունը, տեխնիկայի և սպառազինության վիճակն ու նյութատեխնիկական ապահովման կազմակերպումը:
Հ.Գ. Հասանովի կատարած այցը ըստ ռազմական փորձագետների գնահատվում է որպես ապացուց այն բանի, որ ադրբեջանական բանակի բարոյահոգեբանական վիճակը ցածր է, և որ անձամբ երկրի պաշտպանության նախարարն է «բարձրացնում» զինվորների մարտական ոգին: