Ո՞ւմ է ձեռնտու Հայաստանի և Ադրբեջանի միջև ապրիլյան զինադադարի խզումը. «Վեստնիկ Կավկազա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երրորդ գիշերն անընդմեջ Հայաստանը և Ադրբեջանը փոխանակվում են հրետանային ինտենսիվ հարվածներով: Հատկապես խոցելի վիճակում է հայտնվել ադրբեջանական կողմը. հայկական «Գրադ»-ները, Դ-30 հաուբիցները հիմնականում հարվածներ են հասցրել Թարթառի շրջանի և սահմանակից գյուղերի ուղղությամբ: Գիշերային հրթիռակոծությունների ընթացքում Աղդամի շրջանի Աֆեթլի գյուղում վիրավորում է ստացել մեկ բնակիչ, գրում է «Վեստնիկ Կավկազա» պարբերականը:

Առաջնագծի մյուս կողմում հայկական դիրքերն են, և քաղաքացիական բնակչություն այնտեղ պրակտիկորեն չկա: Հայ զինծառայողներն իրենց հերթին հաստատում են, որ Ադրբեջանը կիրառում է «մարդկային վահան» մարտավարությունը, գրում է պարբերականը, ինչը, նրանց կարծիքով, արդարացնում է խաղաղ բնակչության ուղղությամբ հարվածները:

«Վեստնիկ Կավկազա» պարբերականը մեջբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն ու գրում, որ Ադրբեջանում լավ են հասկանում ՀՀ նախագահի վերջին հայտարարությունը. «ադրբեջանցիները մտածում էին, որ մեզ հետ կարելի է կատակել, նրանք մտածում էին, որ հայերն ունակ չեն ձեռք բարձրացնել քաղաքացիական բնակչության վրա: Մենք կարողացանք կոտրել այդ կարծրատիպը»:

«Ակնհայտ է, որ ապրիլի 5-ի մոսկովյան հրադադարը կարճաժամկետ արդյունք ունեցավ, որն այդ դժվարին պահին տարածաշրջանը պաշտպանեց լայնամասշտաբ պատերազմից: Սակայն այժմ, երեք շաբաթ անց, իրավիճակը սրվեց»,-գրում է պարբերականը:

Պարբերականը հիշեցնում է, որ ապրիլի 2-ի գիշերը Ադրբեջանի սահմանային դիրքերը ՀՀ ԶՈւ կողմից խոշոր տրամաչափի զենքերից, ականանետներից, նռնականետներից ինտենսիվ կրակոցների ենթարկվեցին, ռազմական գործողությունները տևեցին ավելի քան 3 օր, որից հետո հրադադարի ռեժիմ հաստատվեց արդեն ապրիլի 5-ին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս