Վաղը ժամը 17:30-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում «Դեմ ենք մաքսային միությանը» նախաձեռնությունը: Հավաքի կարգախոսն է՝ «Ոչ ռուսական իմպերիալիզմին»:
«2013 թ. սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից՝ այն փոխարինելով մեռելածին ԵԱՏՄ-ով։ Այդպես սկսվեց Հայաստանի մեկուսացումը քաղաքակիրթ աշխարհից, որից օգտվելով Ռուսաստանը Հայաստանին ոչնչացնել սպառնացող Ադրբեջանին մեծաքանակ հարձակողական սպառազինություն մատակարարեց։
Հայ-ադրբեջանական ճակատում զոհերի թիվը կտրուկ աճեց, իսկ ապրիլյան պատերազմը վերջնականապես ցույց տվեց, որ Ռուսաստանը ոչ թե հայության դաշնակիցն է, այլ ոխերիմ թշնամին։ Մենք նոր կորուստներ ու զոհեր թույլ չտալու համար պարտավոր ենք ուղղել թույլ տրված սխալները։ Քաջ գիտակցելով, որ Հայաստանի քաղաքացիների լռությունը կարող է կործանարար լինել, բոլոր գիտակից մարդկանց կոչ ենք անում մասնակցել ապրիլի 29-ին, ժամը 17։30-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտ (Մաշտոց-Սայաթ-Նովա խաչմերուկում) կայանալիք հանրահավաքին»,- ասվում է նախաձեռնող խմբի տարածած հայտարարությունում: