«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խումբը հայտարարում է «Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախագծի մեկնարկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խումբը հայտարարում է «Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախագծի մեկնարկի մասին:

Մեր խնդիրն է հասարակական, փորձագիտական, մասնագիտական շրջանակների հետ ակտիվքննարկումների արդյունքում կազմել մեր երկրի զարգացման իրատեսական ծրագրերը` ոլորտ առ ոլորտ:Մենք խնդիր ենք դրել հանրությանը ներկայացնել առաջիկա հինգ տարվա կտրվածքով կոնկրետ քայլերի,կոնկրետ լուծումների փաթեթ:

Մենք նպատակ ենք դրել, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, սոցիալական ցանկացածշերտի ներկայացուցիչ իմանա, որ իր խնդիրներն անտեսված չեն, տեսնի, որ դրանք ունեն հստակլուծումներ, և որ իր կյանքի որակը կարող է էապես փոխվել:

Երկրի բոլոր կարևոր խնդիրները, ամենացավոտ թեմաները պետք է քննարկվեն բաց և աշխատանքայինպայմաններում` ապահովելով տեսակետների բազմազանություն: Որևէ խնդիր անլուծելի չէ: Ուժերըհամատեղելով, բոլոր կարծիքները լսելով` կգտնենք լավագույն լուծումները:

«Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախաձեռնությունը ներգրավելու է միջազգայինփորձագետների: Ծրագիրն առավելագույնս զերծ է մնալու քաղաքական ենթատեքստերից և իր խնդիրն էհամարում պրոֆեսիոնալ և շահագրգիռ շրջանակների հետ երկրի զարգացման համար իրատեսական, արդյունավետ ծրագրերի մշակումը:

Ծրագրի շրջանակներում կոնկրետ թեմաների և միջոցառումների մասին առաջիկայում կտրվի ավելիմանրամասն տեղեկատվություն:

Ծրագրի պատասխանատու` Էլինար Վարդանյան

«Համախմբում» կուսակցության լրատվական ծառայություն




Լրահոս