Մայիսի 17. օրվա խրոնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնենք, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել տարբեր տարիներին մայիսի 17-ին:

Դեպքեր
1639 – Իրաքի սահմանագլխին գտնվող Զեհաբ կամ Զոհաբ գյուղի մոտ Թուրքիայի և Պարսկաստանի միջև կնքվում է հաշտության պայմանագիր, որով ավարտվում են թուրք-պարսկական երկարատև պատերազմները. դրանք նորից բռնկվեցին 1639-ի հաշտության դաշինքից 80 տարի անց՝ XVIII դարի 20-ական թվականների սկզբներին։
1642 – հիմնվեց կանադական Մոնրեալ քաղաքը։
1718 – անգլիացի իրավաբան Ջեյմս Պակլը արտոնագրեց աշխարհում առաջին գնդացիրը։
1858 – Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցին ընտրվեց Ամենայն հայոց կաթողիկոս։
1890 – Հռոմում տեղի ունեցավ Պիետրո Մասկանիի Գեղջկական ասպետություն օպերայի պրեմիերան։
1916 – Մեծ Բրիտանիան առաջին պետությունը դարձավ, որն անցավ ամառային ժամանակի։
1978 – Շվեյցարիայում Չառլի Չապլինի մարմինը երկրորդ անգամ հուղարկավորեցին մոտ 2 մ հաստությամբ բետոնի տակ

Ծնունդներ
1895 – Սմբատ Դանիելյան,հայ զինվորական գործիչ, գվարդիայի գնդապետ (1940), դիվիզիայի հրամանատար։
1899 – Անիտա Կոնտի (Կարագոշյան), ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, առաջին կին օվկիանոսագետը։
1904 – Ժան Գաբեն, ֆրանսիացի թատրոնի և կինոյի հայտնի դերասան, Պատվավոր լեգեոնի շքանշանակիր
1917 – Անդրանիկ Մանուկյան, Խորհրդային Միության հերոս (փետրվարի 27, 1945), գվարդիայի կապիտան
1946 – Գալինա Ստարավոյտովա, ռուս քաղաքական և պպետական գործիչ, միջազգային հարաբերությունների մասնագետ, իրավապաշտպան, պատմական գիտությունների թեկնածու
1946 – Գալինա Ստարովոյտովա, ռուս քաղաքական և պետական գործիչ, միջազգային հարաբերությունների մասնագետ, իրավապաշտպան, պատմական գիտությունների թեկնածու
1979 – Արմեն Օհանյան (արձակագիր), հայ արձակագիր, հրապարակախոս

Մահեր
1966 – Վահրամ Ալազան, հայ բանաստեղծ, արձակագիր, գրական-հասարակական գործիչ (ծ. 1903)։
1978 – Արմին Վեգներ, գերմանացի մարդասեր (ծ.1886)։




Լրահոս