ԲՀԿ-ին պատկանող 100 մլն դրամը վերցրած և փախած Աբրահամ Մանուկյանը առանձնատուն է կառուցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած մեր երկրի տնտեսական անկումային վիճակին՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական թունդ ընդդիմադիր պատգամավոր Աբրահամ Մանուկյանի դրամական միջոցները նախորդ տարի 2014 թվականի համեմատ զգալի ավելացել են: Նրա դրամական միջոցները անցած տարվա ընթացքում կազմել են 230 մլն դրամ, 310 հազար դոլար եւ 160 հազար եվրո: Իսկ որպես եկամուտ պատգամավորը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 580 հազար դրամ եւ վարձակալության դիմաց ստացած վճարը՝ 21 մլն դրամ:

Պակաս ունեցվածքի տեր չէ նաեւ պատգամավորի տիկինը՝ Աիդա Մանուկյանը, նա ունի 140 մլն դրամ, 125 հազար դոլար, 60 հազար եվրո: Տիկին Աիդան որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական 73 հազար 90 դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարը՝ 5 մլն 417 հազար 160 դրամ եւ մեկ ընկերությունից ունեցած 400 հազար դրամի չափով շահաբաժինը: Ի դեպ, վերջերս տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ա. Մանուկյանը վերցրել է ԲՀԿ-ին պատկանող 100 մլն դրամի չափով գումարը եւ փախել:

Սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ պատգամավորը Հայաստանում է: Ավելին՝ նա Նորք-Մարաշում զբաղված է իր առանձնատան շինարարական աշխատանքներով:




Լրահոս