Չինաստանն անօդաչուներ է տեղակայել Հարավչինական ծովի վիճելի կղզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանն առաջին անգամ անօդաչու թռչող սարքեր է տեղակայել Հարավչինական ծովի վիճելի կղզիներց մեկում, փոխանցում է Fox News հեռուստաալիքը: Անօդաչուն տեղակայվել է «ստելս» տեխնոլոգիայի օգտագործմամբ:

Հեռուստաալիքի տրամադրության տակ հայտնված՝ արբանյակից արված լուսանկարներից երևում է, որ Harbin BZK-005 հեռահար շառավղի գործողության հետախուզական անօդաչուն տեղակայվել է Վուդի կղզում:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ ԱԹՍ-ի նման մոդելը կարող է անդադար գտնվել օդում մինչև 40 ժամ:

Չինաստանը և տարածաշրջանի այլ երկրներ՝ Ճապոնիան, Վիետնամն ու Ֆիլիպինները, տարաձայնություններ ունեն Հարավչինական և Արևելաչինական ծովերում ծովային սահմանների հարցում: ՉԺՀ-ում համարում են, որ Ֆիլիպիններն ու Վիետնամն օգտագործում են ԱՄՆ-ի աջակցությունը տարածաշրջանում լարվածության էսկալացիայի համար:




Լրահոս