Կրեմլում մեկնաբանել են Ռուսաստանին գործընկերների ցանկից բացառելու՝ Գերմանիայի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան ցավով է ընդունում տեղեկություններն այն մասին, որ Գերմանիան գործընկերների ցանկից բացառել է Ռուսաստանին: Այս մասին, ինչպես  փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նախօրեին հայտնի է դարձել, որ Գերմանիայի կառավարությունը 2006թ.-ից առաջին անգամ պատրաստվում է թարմացնել «Սպիտակ գիրքը»՝ ազգային անվտանգության քաղաքականության հարցով ուղեցույցը: Երկրի ՊՆ-ի կողմից կազմված 80-էջանոց փաստաթուղթը թարմացվել է, որի արդյունքում Ռուսաստանը դուրս է մնացել ցուցակից: Եվ այժմ Մոսկվան ոչ թե գործընկեր, այլ մրցակից է, գրում է Die Welt-ը:

«Եթե «Սպիտակ գրքի» թարմացումը համապատասխանում է իրականությանը, ապա դա և՛ ափսոսանք, և՛ անհանգստություն է առաջացնում: Նման դիրքորոշումը, իհարկե, կարող է առճակատման հանգեցնել»,-ասել է Պեսկովը:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը նախնական բնույթ է կրում: Այն պետք է ներկայացվի և հավանության արժանանա կառավարության կողմից:




Լրահոս