ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈ՛ՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձն է: Ուղիղ 22 տարի առաջ այս օրը համաժողովրդական հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսն «այո» ասաց ՀՀ անկախության հռչակմանը: Ու, չնայած հայ ժողովրդի, հայոց պետականության համար անկախության օրվա կարեւորությանը, մարդկանց մոտ սեպտեմբերի 21-ը պարզապես հերթական ոչ աշխատանքային օրերից մեկն է` օրացույցում կարմիրով նշված: Եվ ուրիշ ոչինչ: Ու սա կարելի է բնական համարել, որովհետեւ այս իշխանությունները տարիներ շարունակ վարկաբեկել են անկախությունն ու անկախության սիմվոլներին: Ու դա արել են զարմանալի հետեւողականությամբ: Այդ վարկաբեկման դրսեւորումներից մեկն էլ այսօր ՀՀ անկախության տոնի առթիվ Հանրապետության հրապարակում կազմակերպված Նունե Եսայանի մենահամերգն է. համենայնդեպս, Նունե Եսայանը ՀՀ անկախության հետ այնքան կապ ունի, որքան, օրինակ, ՀՀ իշխանություններն ԱՄՆ նախկին նախագահ Քենեդու սպանության հետ:




Լրահոս