Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրկին նկատողություն արեց ներկաներին:
Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահ Արման Սահակյանն արդեն ներկայացրել էր իր նախագիծը, երբ Հովիկ Աբրահամյանը դիմեց գործադիրի անդամներին:
«Էդ վերջում շատ եք խոսում այսօր, ի՞նչ է պատահել»,- նշեց նա, որից հետո նիստերի դահլիճում լռություն տիրեց եւ նիստը շարունակվեց: