Ամերիկացի ֆերմեր Կառլ Բարնսը ստեղծել է գունավոր եգիպտացորեն: Բարնսը եգիպտացորենի այդ բացառիկ տեսակը կարողացել է ստանալ տարբեր տեսակներն իրար հետ խաչասերելով,-գրում է The Daily Mail-ը:
Մահից առաջ Բարնսը գունավոր եգիպտացորենի խաչասերման ու աճեցման գաղտնիքը փոխանցել է ընկերոջը: Եգիպտացորենի սերմերը վաճառվում են համացանցում. դրանց 1 տուփն արժե 8 դոլար: