Վահե Ավետյանին հարվածողը ես եմ եղել. ամբաստանյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ վերսկսվեց “Հարսնաքարի” գործով դատական նիստը:
Սակայն նիստը բոլորովին այլ ընթացք ստացավ, երբ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը անակնկալ հայտարարություն արեց, թե ինքը ցանկանում է լրացուցիչ ցուցմունք տալ: “Խնդրում եմ ինձ հնարավորություն տվեք, ես ուզում եմ ճիշտը բացահայտել”,- ասաց նա դատարանում:
“Իմ դիմաց ա դուրս եկել Վահեն, հայհոյել ա ինձ, ես էլ խփել եմ ասելով՝ էս էիր ուզում այ տղա։ Բոլոր հարվածները ես եմ հասցրել։ Ասում եմ, որովհետեւ չեմ կարում էլ ստի մեջ ապրեմ, չգիտեի, որ տենց վնասվածք ա ստացել, թե չէ կտանեի հիվանդանոց։ Կարող ա ուժեղ եմ խփել, գլուխը կպել ա մի տեղ։ Իմ խոսքերին չէր պատասխանում, ցավից ձեներ էր հանում”,- ասել է նա։
Նորայր Հայրապետյանը հրաժարվում է պատասխանել տուժող կողմի փաստաբանների հարցերին։
???????? ??????????? ?????? ??????. ?????? ???????????? ?????????? ? -




Լրահոս