Այսօր Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ արտգործնախարարների նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստ, որին կմասնակցի նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

ԱԳ նախարարները կքննարկեն մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության նախագիծը: ՀԱՊԿ ԱԳՆԽ կքննարկի Աֆղանստանում, Սիրիայում, զինված հակամարտությունների այլ գոտիներում իրավիճակի զարգացման միտումները, ՀԱՊԿ անդամ պետությունների փոխգործակցությունը աշխարհում տիրող իրավիճակի պայմաններում:

Կքննարկեն նաև ՀԱՊԿ մշտական գործող մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիայի վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման իրականացման ընթացքը:




Լրահոս