Beeline ADSL տեխնոլոգիայով ինտերնետի մի շարք բաժանորդների մոտ կփոխվեն ծառայությունների համար վճարման համարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը տեղեկացնում է, որ մի շարք բաժանորդների Hi-line ծառայություները տեղափոխվելու են նոր պլատֆորմ, ինչի հետ կապված կփոխվեն ինտերնետ ծառայությունների համար վճարման նրանց անհատական համարները:

2016 թ. հուլիսի 11–ից 12–ը նոր պլատֆորմ տեղափոխված Երևանում գտնվող Hi-line ծառայության բոլոր այն բաժանորդները, ում քաղաքային հեռախոսահամարը սկսվում է 42, 43, 44, 45, 46, 47, 48, 61, 62, 63, 64 և 66 նիշերով, ինտերնետ կապի համար վճարումը պետք է պարտադիր իրականացնեն Beeline գրասենյակում քանի որ ինտերնետի հին համարով վճարումները վավերական չեն համարվի, և ծառայության մատուցումը կդադարեցվի։

Գրասենյակում բաժանորդներին կտրամադրվի նաև ինտերնետի վճարման նոր անհատական համար, որից հետո միայն հնարավոր կլինի հաջորդիվ վճարումներն իրականացնել տերմինալների և վճարման այլ համակարգերի միջոցով։




Լրահոս