Ֆրանսիան միշտ էլ իր պատրաստակամությունը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման և լուծում գտնելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ արտահայտեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն` անդրադառնալով առաջիկայում Ֆրանսիայում նախատեսված Սարգսյան-Ալիև հանդիպման ակնկալիքներին:
«Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, անընդհատ հետևում է կողմերի քննարկումներին: Ֆրանսիան մշտապես հետևում է կարգավորման գործընթացին»,- ընդգծեց նաը։
Նրա խոսքով. նվտանգության մեխանիզմների ներդրումը կարևորվում է, և խիստ անհրաժեշտ է: Նրա խոսքով, սահմանում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում չկա ոչ տարաձայնություն, ոչ էլ թյուրըմբռնում: