Մենք չպետք է ավելորդ ակնկալիքներ ունենանք Ռուսաստանից, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը. «Ռուսաստանը միշտ իր շահերով է առաջնորդվել և պարտադիր չէ, որ Հայաստանի թշնամու հետ թշնամական հարաբերություններ ունենա»:
Անդրադառնալով ՌԴ-ի կողմից իրականացվող զենքի վաճառքին` պատգամավորը նշեց, որ դա արվում է տարածաշրջանում հավասարակշռությունը պահպանելու համար:
Իսկ հողեր հանձնելու հանգամանքին անդրադառնալով` պատգամավորը ասաց, որ հարցը ժողովուրդը պետք է որոշի. «Մենք ռոմանտիզմի հետևից չենք ընկնի: Այս հարցում պետք է լինել օբյեկտիվ ու առաջնորդվել մեր պատմությամբ, անցածի դասերով: Մենք կարող ենք տարածքներ զիջել Արցախի անկախության դիմաց»: