ԿՏԵՂԵԿԱՑՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս սեպտեմբերի 25-ին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՍԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել էր, թե ՀՀ երեք նախագահներին պաշտոնապես կառաջարկի հանդիպել եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու որեւէ լուծում գտնել: «Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանից պարզել՝ արդյոք Սարգսյանն ընդունում է այդ հրավերը: Մեր գրավոր հարցմանը ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին. «Ի պատասխան ձեր հարցմանը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ նախագահի կողմից որեւէ միջոցառման մասնակցության վերաբերյալ նախագահի աշխատակազմը ժամանակին եւ պատշաճ կարգով պաշտոնապես տեղեկացնում է»:




Լրահոս