«ՖԼՈՐԵՆՑԻԱ»-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին նվիրված նիստին: Նա շնորհավորել է ներկաներին Ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի առթիվ, այնուհետեւ գնացել Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենցիա» ռեստորան՝ տոնակատարությունը ճոխ սեղանների շուրջ շարունակելու համար: Մեր տեղեկություններով՝ խնջույքին մասնակցել են կառավարության անդամները, մի խումբ ՀՀԿ-ականներ: Մինչեւ ուշ երեկո Ս. Սարգսյանը «քեֆ է արել» ռեստորանում:




Լրահոս