ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե մեկ գործարքի դիմաց 300.000 դրամը գերազանցող գումարը մաս-մաս է վճարվում, ապա դա համարվո՞ւմ է դրամարկղային գործառնությունների խախտում:

Նորայր Մանուկյան (51 տարեկան, ոսկերիչ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն՝ ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը սահմանված է 300 հազար դրամ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հոդվածով սահմանված սահմանափակումների կիրառման իմաստով կանխիկ դրամով վճարում են համարվում գնման դիմաց կատարված բոլոր վճարումները: Հետեւաբար, եթե միանվագ գործարքի արժեքը գերազանցում է 300 հազար դրամը, եւ վճարումը կատարվում է մաս-մաս կանխիկ դրամով, ապա համարվում է դրամարկղային գործառնությունների մասին օրենսդրության պահանջի խախտում, եւ կիրառվում է «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, ստացվում է, որ եթե տվյալ պահին 300.000 դրամ գումարը վճարվում է մաս-մաս, ապա դա արդեն իսկ օրենքի խախտում է համարվում: Հետաքրքիր է, մի՞թե հնարավոր չէ ստեղծել այնպիսի կարգ, որը գոնե փոքր-ինչ բխի քաղաքացիների շահերից:




Լրահոս