Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո իրենց պաշտոններից ազատվել են 2745 դատավորներ, փոխանցում է Daily Sabah-ը:
Հաղորդվում է, որ որոշումն ընդունվել է դատավորների և դատախազների Բարձրագույն խորհրդի (HSYK) կողմից:
Ինչպես նաև նշվում է, որ իրենց պաշտոններից ազատվել են նաև Թուրքիայի բարձրագույն դատական կոլեգիայի 5 անդամները: