Ակտիվիստների վրա ձվեր են նետել ոստիկանների աչքի առաջ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող “Երևան սիթի” սուպերմարկետի հարևանությամբ՝ Բագրատունյաց պողոտայի մայթի վրա հոկտեմբերի 19–ին 16:00-17:00 սահմաններում ակցիա կատարող “Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” հասարակական շարժման մասնակիցների ուղղությամբ հարևան շենքի պատուհանից նետել են ձվեր` կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործություն (խուլիգանություն, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով):
Ինչպես տեղեկանում ենք Նախախորհրդարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, այս ամենը տեղի է ունեցել ոստիկանության աշխատակիցների աչքի առաջ, սակայն ոչ մի գործողություն չի իրականացվել մեղավորներին հայտնաբերելու համար: 




Լրահոս