Որտեղ է այս օրերին Վլադիմիր Գասպարյանը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` վերջին իրադարձությունների ֆոնին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հնարավոր «շոուները» զսպել են նախագահականից: Ասում են` անձամբ Սերժ Սարգսյանն է հրահանգել չլինել դեպքերի կիզակետում, խրոխտ ձայնով հայտարարություններ չանել եւ ավելի չսրել իրավիճակը: Այդ է պատճառը, որ ժողովրդին ներկայանալու եւ քարոզներ կարդալու սովորույթ ունեցող մեր ոստիկանապետն այս օրերին պասիվ է:

Փոխարենը` իրադարձությունների կիզակետում է նրա առաջին տեղակալը` Հունան Պողոսյանը, որն ավելի մեղմ եւ քաղաքակիրթ տեսակ է, կոնֆլիկտի չգնացող եւ սուր անկյունները հարթող: Ի դեպ, այս օրերին որոշ շրջանակներում քննարկում են ոստիկանապետի հրաժարականի հարցը: Սակայն մեր լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նման պաշտոնանկություն այժմ չի լինի, քանի որ դա, մեղմ ասած, կարող է նշանակել, որ իշխանությունն ընդունում է իր «պռավալը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս