Հայաստանի ավիացիայի ոլորտն ազատականացվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց “Հայաստանի Հանրապետությունում Մրցունակ և Շարունակական Օդային Փոխադրումների Ծառայությունների Մատուցման Ապահովման Ծրագիրը”: Ինչպես նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` Հայաստանը գնում է օդային փոխադրումների ազատականացման ճանապարհով:
“Այս հարցի շուրջ բուռն քննարկումներ եղան, իրարամերժ մոտեցումներ կան՝ ազատականացումից մինչեւ խիստ կարգավորում: Ազգային մրցունակության խորհուրդը ՀՀ նախագահի հանձնարարականով պայմանագիր կնքեցինք “Մաքքենզի” ընկերության հետ, որն աշխարհի լավագույն մասնագետներին վարձեց՝ ռազմավարությունը մշակելու համար: Այն երկու անգամ քննարկվել է Նախագաի մոտ, ներկայացվել է մանրակրկիտ հաշվետվություն: Ըստ մասնագետների՝ Հայաստանը պետք է գնա ազատականացման ճանապարհով, ինչը խթանելու է ՀՆԱ աճը եւ ստեղծելու է նոր աշխատատեղեր, օդային փոխադրումները դառնալու են հարմարավետ, գները նվազելու են”,-ընդգծեց Տիգրան Սարգսյանը:




Լրահոս