ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ո՛չ մի րոպեով կպրծնեք, ո՛չ 20 րոպեով, ո՛չ 2 ժամով: Ես ոչ մի խնդիր չունեմ, ո՛չ ինձ հետ, ո՛չ տղայիս հետ, ո՛չ առավել եւս այն հարցի հետ, որ ասում եք: Դա ձեր կարծիքն է, որ զբաղվել է»:

Յուրի Վարդանյան News.am

Յուրի Վարդանյանը ժամանակին շատերիս համար լեգենդ էր, քանի դեռ ուղղակի մարզիկ էր, ծանրամարտիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն: Նրանով նույնիսկ շատ հայեր հպարտանում էին: Լեգենդը փլուզվեց, երբ Վարդանյանը մտավ քաղաքականություն. նա դարձավ սովորական քաղաքական գործիչ, իշխանական պաշտոնյա եւ շատ արագ ձեռք բերեց պաշտոնյային բնորոշ հատկանիշները, օրինակ` ստելը: Ու հիմա հրապարակավ ստում է, թե իր որդին թմրանյութերի հետ կապ չունի, այն դեպքում, երբ, մեղմ ասած, «գործի վրա բռնվել է» եւ այսօր փաստացի ազատազրկված է: Իսկ նախարարի որդուն առանց լուրջ պատճառի չէին ազատազրկի:




Լրահոս