Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, գրում է Haber 7-ը:
Հաղորդվում է, որ նրա ներկայության մասին որոշումը կայացվել է վերջին րոպեին:
Օգոստոսի 9-ին Էրդողանի գլխավորությամբ թուրքական պատվիրակությունը բանակցություններ է անցկացնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամից հետո Էրդողանի առաջին այցն է Ռուսաստան: