Թուրքիան Պուտինից առևտրային էմբարգոյի չեղարկում է ակնկալում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն պատմել է Թուրքիայի դեմ առևտրային էմբարգոն չեղարկելու՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոստման մասին, փոխանցում է Reuters-ը:

«Պուտինն ասել է, որ կչեղարկվեն թուրքական մթերքների ներկրման սահմանափակումները»,-ասել է Չավուշօղլուն:

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը Ռուսաստան-Թուրքիա բանակցություններից հետո չի բացառել այս տարի Ռուսաստան թուրքական մթերքների վերադարձը:

Ինչպես նաև Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան պատրաստ է «Թուրքական հոսք» գազամուղի ծրագրի հարցով հավելյալ համաձայնագրեր ստորագրել, եթե դրա անհրաժեշտությունը լինի:




Լրահոս