Ինչպե՞ս է անցել գիշերը սահմանամերձ գյուղերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 750 կրակոց, այդ թվում` 60 կրակոց ՈւՏՅՈՍ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց  Տավուշի մարզի սահմանամերձ Դիտավան համայնքի ղեկավար Հակոբ Սարիբեկյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, թեև գյուղը սահմանին մոտ է, բայց գիշերը խաղաղ է անցել, համենայնդեպս իրենց մոտ նորմալ է եղել:

Իսկ  Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը ArmLur.am-ի հետ զրույցում  նշեց, որ  իրենց մոտ նույնպես գիշերը խաղաղ է անցել:

Նշենք, որ Չինարի գյուղի մանկապարտեզը հայ-ադրբեջանական սահմանից գտնվում է 600 մ. հեռավորության վրա:




Լրահոս