Առաջին ատյանի դատավորները նեղսրտած են. նրանց «պադստավկա» արեցին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորները նեղսրտած են: Բանն այն է, որ «Սասնա ծռերի» անդամներին եւ այդ օրերի ակցիաների կազմակերպիչներին ձերբակալելիս ու դատարան կալանքի սանկցիայի համար դիմելիս ապացույցների խնդիր է եղել, հաճախ կալանքի սանկցիա են տվել պարզապես նախաքննական մարմնի գրության եւ վերեւից իջած հրահանգի պատճառով: Եվ այս դեպքերի միջազգային խիստ արձագանքի պարագայում դժվար է մարդկանց առանց որեւէ հիմքի երկար ժամանակ կալանքի տակ պահել:

Ուստի կրկին վերեւից եկած հրահանգով վերաքննիչ դատարանը կալանքները փոխարինում է գրավով, թեեւ Անդրիաս Ղուկասյանի դեպքում չարեցին: «Մեզ պադստավկա արեցին, եթե որոշել էին կալանավորել եւ վստահ էին, որ իրենք ճիշտ են, թող մինչեւ վերջ տանեին, ոչ թե ասեին` կալանքի սանկցիա տվեք, ու տանեին վերաքննիչ՝ բեկանեին, ամեն մի բեկանված որոշումը մեր վրա չեպե է, ու եթե օրենքով շարժվել, ապա այնտեղ ոմանց դեպքում կալանքի սանկցիան ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնարին էր»,- անկեղծացել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն դատարանի դատավորներից մեկը, որը կալանքի սանկցիա է տվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս