Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով ivday.ru-ին, հայտնում է, որ Իվանովոյում 2 տարեկան երեխայի դաժան սպանության մեջ կասկածվող 24 տարեկան ադրբեջանուհի է ձերբակալվել:
Գործակալությունը հայտնում է նաև, որ վերջինս չի ճանաչում իր մեղքը:
«Ես ոչինչ չեմ արել, ոչ մի հանցագործություն»,- ասել է ադրբեջանուհին:
Նա պնդում է, որ տանն է եղել, և իրեն ձերբակալել են, երբ 15 րոպեով խանութ է դուրս եկել:
Քննության վարկածով՝ 24-ամյա Գուլյխար Շարալիևան առևանգել և դաժանորեն սպանել է 2 տարեկան աղջնակի, ով, ենթադրաբար, նրա ամուսնու արտամուսնական երեխան է եղել: