ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Բաքու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը կանչվել է Բաքու խորհրդակցությունների համար: Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դեսպանի կանչը համընկել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սառեցման հետ, որն առաջացել էր Washington Post պարբերականի քննադատող հրապարկումներից հետո:

Հոդվածում, մասնավորապես, առաջարկվել էր պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ղեկավարության դեմ:




Լրահոս