ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ երեկոյան 21.00-ից հետո, երբ ԿԸՀ-ն հրապարակեց ՊԵտդումայի ընտրությունների առաջին նախնական արդյունքների մասին, այցելել են «Եդինայա Ռոսիա»-ի գրասենյակ, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
Առաջինը ելույթ է ունեցել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը: Պետդումայի ընտրություններում քվեարկողների մեծ մասն իր ձայնը տվել է «Եդինայա Ռոսիա»-ին, ինչը, Մեդվեդևի խոսքով, հաղթանակ է: «Կարելի է համարձակ ասել՝ մեր կուսակցությունը հաղթել է»,-ասել է Մեդվեդևը:
Նրանից հետո ելույթ է ունեցել Պուտինը: «Վստահաբար կարելի է ասել, որ կուսակցությունը լավագույն արդյունքին է հասել: Եվ հաղթել է»,-վարչապետի խոսքն է կրկնել Պուտինը:
Նշենք, որ «Եդինայա Ռոսիա»-ն հավաքել է ձայների 44,15%-ը: