«Ժամանակ» օրաթերթը գրել է, որ Կարեն Կարապետյանը չի հավանել կառավարության՝ Հովիկ Աբրահամյանի ճաշակով վերանորոգված «ոսկեզօծ» դահլիճները եւ հրահանգել է դրանց հարդարանքը փոխել: Նորանշանակ վարչապետն ավելի հակված է դահլիճները տեսնել նախնական տեսքով` մինիմալիստական լուծումներով:
Արդյո՞ք մեկնարկել են վերանորոգման աշխատանքները, եւ իսկապե՞ս վարչապետը չի հավանել իր նախորդի «ճաշակով» կատարված վերանորոգումները, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանից: Ի պատասխան՝ Տոնոյանն ասաց. «Կառավարությունում վերանորոգման աշխատանքներ չեն կատարվում»: Իսկ այն հարցին՝ իսկապե՞ս նորանշանակ վարչապետին դուր չեն եկել ոսկեզօծ պատերը, Տոնոյանը պատասխանեց. «Ես, իսկապես, բացարձակ տեղեկություն չունեմ»: