Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ իր ներկա թիմից:
«The Sun»-ը հայտնում է, որ գերմանացի ֆուտբոլիստի հեռանալու մտադրության պատճառը խաղային պրակտիկայի բացակայությունն է: Ֆուտբոլիստը Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ ոչ մի հանդիպում չի անցկացրել անգլիական ակումբի գլխավոր թիմի կազմում:
Ավելի վաղ, բրիտանական լրատվամիջոցները նշում էին, որ Շվայնշտայգերի ծառայություններով հետաքրքրված են ՄԼՍ առաջնության թիմերը: