Հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո համաշխարհային շուկաները շփոթության մեջ են, գրում է Bloomberg-ը:
S&P 500 ցուցանիշն ընկել է 5%-ով: Ինչպես հայտնել են Bloomberg-ի փորձագետները, նման ցուցանիշներ էին գրանցվել նաև Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրսբերումից հետո:
Հաղորդվում է, որ Թրամփի անսպասելի հաղթանակից հետո ֆոնդային շուկայի ցուցանիշները կտրուկ սկսել են նվազել:
«Նման հաղթանակը, ինչպես ակնկալվում է, վնաս կհասցնի առևտրին: Այդ ցուցանիշները վատ անդրադարձ կունենան նաև եվրոպական ընկերությունների վրա»,-գործակալության հետ զրույցում ասել է ETF Securities հետազոտությունների և ներդրումային ռազմավարությունների բաժնի ղեկավար Ջեյմս Բաթերֆիլը: