Դուք պատրա՞ստ եք կառավարությունում անվճար աշխատել. Վիգեն Սարգսյանը` լրագրողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատգամավորներն իրենց աշխատավարձը կամովին ապրիլից կրճատել են երկու տոկոսով և արդեն տալիս են նման խնդիրներին: Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչու պաշտոնյաների աշխատավարձերը չեն կրճատվում, այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Կառավարության անդամներն էլ մի քանի անգամ իրենց ամբողջ աշխատավարձը փոխանցել են` ապրիլից սկսած», – նշեց նա:

Հարցին`  ինչո՞ւ դա մշտապես չի արվում, նախարարը պատասխանեց. «Իսկ դուք պատրա՞ստ եք կառավարությունում անվճար աշխատել»:

Հիշեցնենք, որ խորհրդարանում այսօր պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում արտահերթ նիստ, որին որպես հիմնական զեկուցող մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այս նիստի անհրաժեշտությունն առաջացել էր երեկ կառավարության նիստում ընդունված որոշումից հետո: Համաձայն դրան յուրաքանչյուր աշխատող պետք է ամսական հազար դրամ վճարի զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցում տալու համար։

 




Լրահոս