ArmLur.am-ն արդեն գրել էր, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի մայրը` Սաթենիկ Պողոսյանը, ստորագրահավաք է սկսել ի պաշտպանություն իր որդու:
Քիչ առաջ ArmLur.am-ի հետ զրույցում Սաթենիկ Պողոսյանը հայտնեց, որ ստորագրահավաքին միացել է 500 մարդ, ովքեր երաշխավորում են, որ, եթե իրավապահները Ներսես Պողոսյանին գրավի դիմաց ազատ արձակեն, ապա նա չի խուսափի նախաքննությունը իրականացնող մարմնից:
Ավելին, ներկա պահին Սաթենիկ Պողոսյանը հայտնեց, որ ստորագրահավաքին մասնակցած քաղաքացիների տվյալները իր ձեռքում նա գտնվում է ՀՀ գլխավոր Դատախազության շենքի մոտ եւ պահանջում է հանդիպում դատախազի հետ: