2016 թ. դեկտեմբերի 30-ին, ժամը 8.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1981 թ. ծնված Կարմեն Հ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 8.15-ից մինչև 8.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 19 շենքի մոտ, բացահայտ հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է «ԷԻՓԼ» մոդելի պլանշետ, «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս, բանկային քարտեր, 35.000 դրամ ու երկու կրիչ:
Հունվարի 12-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 25/6 շենքի մոտից, կողոպուտը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական համատեղ միջոցառումներով հիմնավորվել է վերջինիս կողմից նշված հանցագործությունը կատարելու հանգամանքը:
Անդրանիկ Գ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված իրերը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: