Վահան Շիրխանյանը դատական նիստին կարող է ներկա գտնվել միայն պատգարակով. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա 2015 թ.-ին Նորքում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի դատական նիստը:

ArmLur.am-ի հետ զրույցում Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ նա մեծ ցանկություն ունի ներկա գտնվելու դատական նիստին. «Սակայն ինքնուրույն տեղաշարժվել չի կարողանում այլևս, բժիշկների շնորհիվ: Միայն կարող է դատին ներկա գտնվել, երբ նրան պատգարակով բերեն»:

 ArmLur.am-ն ավելի վաղ  տեղեկացրել էր, որ  Շիրխանյանին Աստղիկ ԲԿ-ում 1-1,5 ժամ հետազոտել էին, ապա կրկին հետ տարել Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ:

Նա Աստղիկ բժշկական կենտրոնում ենթարկվել էր սրտի և ողնաշարի հետազոտության, իսկ թե ինչ հիվանդություններ էին հայտնաբերվել, այդպես էլ հայտնի չդարձան:

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածով (իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելը) ինչպես նաեւ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օռենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով (պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տաս տարի ժամկետով) եւ ՀՀ քրեական օրենգրքի 235 հոդվածով (ապօրինի կերպով զենք պահելը ձեռք բերելը կամ փոխադրելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

Լիդա Եղիազարյան




Լրահոս