Քաղաքացիներին հորդորում ենք օգտվել նաև պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներից. Արդարադատության նախարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական մի շարք ծառայությունների մատուցման ընթացքում առաջացող հերթերից խուսափելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին օգտվել նաև պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներից: Դրանք արդեն գործում են Երևանում՝ «Հայփոստ»-ի (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ»-ի (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ»-ի (հասցե՝ Դեղատան 6) և «Կոնվերս բանկ»-ի ( հասցե՝ Քաջազնունու 4/6) նշված հասցեներում, ինչպես նաև Գառնի համայնքի, Գյումրի (հասցե՝ Ռիժկովի 5) և Էջմիածին քաղաքների Մ.Մաշտոցի-2 Հայփոստի գրասենյակներում:
Միասնական գրասենյակներում մատուցվում են հետևյալ ծառայությունները.
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ՝

• Հասարակական կազմակերպությունների պետական գրանցում, պետական գրանցման մերժում
• Հիմնադրամների պետական գրանցում, փոփոխությունների պետական գրանցում կամ պետական գրանցման մերժում
• Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում
• Փաստաթղթերի պատճենահանում և պատճենների տրամադրում
• Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում
• Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում

ՀՀ կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ՝
• Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում
• Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, այդ թվում՝ միասնական տեղեկանքի ձևով

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից մատուցվող ծառայություններ՝
• Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների կրկնօրինակների տրամադրում
• Քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրում
• Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում
• Փաստաթղթերի ապոստիլ (միջազգային վավերացում)
ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից մատուցվող ծառայություններ՝
• Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի

Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններ՝

• Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում
• Կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակում

• Մաշված, անըթեռնելի դարձած հաշվառման համարանիշների փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշների տրամադրում
• Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրում
Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ գործարկվելու են նաև ՀՀ բոլոր մարզերի գյուղական համայնքներում:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս