Այսօր առավոտյան ժամը 09։05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոմայրուղու Ազատավան գյուղ տանող կամուրջ չհասած`ավտոբուս է կողաշրջվել:
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Ֆան» մակնիշի 31 64 Լ համարանիշի մարդատար ավտոբուսը Երևան ընթանալիս բախվել է բետոնե արգելապատնեշներին, ինչից հետո կողաշրջվել է։
Վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բուժկենտրոն:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի: