Պուտինն անձնական վիրավորանք չի ընդունում. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ընդունել ԶԼՄ-ների խելամիտ քննադատությունը, սակայն անձնական վիրավորանքն անընդունելի է համարում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta.ru-ն:

«Գիտեք, որ նախագահը բավականին կառուցողական է համարում իր հասցեին ուղղված քննադատությունը: Հատկապես խելամիտ քննադատությունը»,-ասել  է Պեսկովը՝ նշելով, որ նա կտրականապես չի ընդունում անձնական վիրավորանք պարունակող ԶԼՄ-ների նյութերը:

Ընդ որում, Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական օրենսդրությամբ նախատեսված է մեխանիզմների շարք, որոնք թույլ են տալիս պաշտպանել ցանկացած քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը:




Լրահոս