Արգենտինայի խորհրդարանում ներկայացվել է օրինագիծ, որով քրեականացվում է մարդկության դեմ կատարված հանցագործությունները, այդ թվում՝ 1915թ. հայերի ջարդը, փոխանցում է Rusarminfo-ն:
Օրինագծի հեղինակը արգենտինացի պատգամավոր Նիլդա Գարրեն է:
«Օրինագիծը, որը հիմնված է եվրոպական մի շարք երկրների օրենսդրության վրա, կոչված է քրեական պատասխանատվություն սահմանել նրանց նկատմամբ, ովքեր հասարակայնորեն հերքում, նվազագույնի են հասցնում կամ արդարացնում են ցեղասպանությունը կամ մարդկության դեմ այլ հանցագործություններ»,-հայտարարել է Գարրեն Prensa Armenia պարբերականի հարցազրույցում:
Նիլդա Գարրեն է Արգենտինայի պաշտպանության նախարար է եղել 2005-2010թթ., 2010-2013թթ. գլխավորել է Արգենտինայի ազգային անվտանգության նախարարությունը: