Ավելի քան 3 մլն դրամի վնաս` Արագածոտնի մարզպետարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արագածոտնի մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը 2016 թվականի ընթացքում աուտիդներ է իրականացրել` բացահայտելով 3.8 մլն դրամի խախտում: Ներքին աուդիտի է ենթարկվել 47 կառույց, որտեղ 444 թերություն ու խախտում է հայտնաբերվել:

Նշենք, որ համակարգի գնահատման աուդիտ իրականացվել է 38 պետական ուսումնական հաստատություններում, մարզպետարանի աշխատակազմի 2 բաժիններում, 2 սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում:

Իսկ բժշկական 5 կենտրոններում իրականցվել է ֆինանսական աուդիտ: Ի դեպ, ներքին աուդիտի կոմիտեի կողմից գումարված նիստերի արդյունքում առաջարկվել է պետբյուջե վերականգնել 3 մլն 57 հազար դրամ, սակայն դրանից վերականգնվել է 2 մլն 788 հազար դրամը:




Լրահոս