«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որտեղի՞ց է սկսելու և ի՞նչ քարոզարշավ է վարելու «Ծառուկյան դաշինքը»՝ հարցրինք մամլո պատասխանատու Իվետա Տոնոյանին։
«Քարոզարշավի ժամանակացույցը դեռ մշակման փուլում է: Բոլոր դեպքերում, պարոն Ծառուկյանն անձամբ լինելու է հանրապետության մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում, զրուցելու-հասկանալու է ժողովրդի դարդուցավը, զուգահեռաբար գործելու են այլ քարոզչական խմբեր»:
Ինչպե՞ս է դիմագրավելու հակաքարոզչությանը, դաշինքից դուրս մնացած քաղաքական ուժերը կարծես դեմարշի են պատրաստվում։ «Հակաքարոզչությանը մեր վերաբերմունքը, անշուշտ, բացասական է, բացառապես առաջնորդվելու ենք մեր ծրագրերի քարոզչությամբ»: Չե՞ք պատասխանելու: «Փորձելու ենք չմտնել այդ կարգի պոլեմիկաների մեջ»:
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում