ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ հանդուրժել Իրանի ռազմածովային ուժերի «սադրիչ գործողությունները»: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահին, իհարկե, զեկուցել են ամերիկյան նավի մասին, որը մոտ է ընթացել իրանական նավի հետ: Նախագահը պարզ հայտնել է, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի նման սադրիչ գործողությունները»,-ասել է Սփայսերը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով ամերիկյան ադմինիստրացիայի իր աղբյուրներին, հայտնել էր, որ Օրմուզի նեղուցում ամերիկյան ռազմածովային ուժերի նավը փոխել է ուղղությունը իրանական նավի մոտեցման պատճառով, նավը մոտեցել է մոտ 550 մ:
Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ: