Ատամհատիկ. The New York Times-ն անդրադարձել է մասնագիտություն ընտրելու հայկական ավանդույթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում երեխաները սկսում են մտածել իրենց ապագա մասնագիտության մասին դեռևս վաղ տարիքից՝ մոտ 6 ամսականից, գրում է ամերիկյան The New York Times պարբերականը՝ պատմելով հայկական Ատամհատիկ ավանդույթի մասին:

«Ըստ ավանդույթի՝ առաջին ատամի հայտնվելուն պես ծնողները երեխայի առջև տարբեր իրեր են դնում, որոնք խորհրդանշում են տարբեր մասնագիտություններ՝ բարձրախոս՝ արտիստի համար, ստետոսկոպ՝ բժիշկի համար, մկրատ՝ դերձակի համար կամ փող՝ բանկիրի համար: Առաջին ընտրած իրը խոսում է երեխայի մասնագիտական նախապատվության մասին»,-նշվում է հոդվածում:

Հոդվածում ասվում է, որ արարողության սկզբում երեխայի վրա ցորեն են շաղ տալիս, իսկ որպեսզի նա չվախենա, նրա գլխի վերևում կտոր կամ նույնիսկ անձրևանոց են պահում: Պարբերականը նշում է, որ այն նշում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ հայկական սփյուռքում:




Լրահոս