ՀՀ պետական գույքի կառավարման վարչության ենթակայության տակ գտնվող «Գեոէկոնոմիկա» ընկերության բաժնետոմսերը կհանվեն աճուրդի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը կմասնավորեցվի դասական աճուրդով: Ի դեպ, ներկայումս ընկերությունը գործունեություն է ծավալում:
Ընկերությունը իրականացնում է գիտահետազոտական, գիտագործնական եւ նախագծային, այդ թվում` օգտակար հանածոների, հանքավայրերի երկրաբանական ուսումնասիրություններ: Ընկերության ակտիվների գնահատված արժեքը կազմել է ավելի քան 65 մլն դրամ, իսկ պարտավորությունների գնահատված արժեքը՝ ավելի քան 61 մլն դրամ: Ընկերությունն ունի ցուցակային գրանցված 22 եւ փաստացի 15 աշխատող: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Գեոէկոնոմիկա» ընկերության մասնավորեցման արդյունքում նախատեսվում է պետական եւ ՏԻՄ բյուջեներում եկամուտների ավելացում: Ի դեպ, ընկերության գույքի գնի 70 տոկոսը պետք է ուղղվի ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսը՝ Երեւանի քաղաքապետարան: