ՀՀԿ նախընտրական քարոզարշավի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Լոռու մարզ: Նա քաղաքացիների հետ կրկին շփվում է հարց-պատասխան ֆորմատով:
Բնակիչներից մեկը հարց բարձրացրեց հսկիչ-անցակետերի մասին՝ ասելով, որ դրանք հեռու են գտնվում: Ի պատասխան վարչապետը հարցրեց՝ արդյոք քաղաքացին տեղյակ է, թե ինչ արժե դա և բացասական պատասխան լսելով, նշեց. «Բա որ չես կարում ասես, ինչի ես հարց բարձրացնում: Բոլոր համայնքապետերը, որոնք իմ հետ հանդիպում են, պրիցելի տակ են: Որ չգիտես, ինչի ես հարցը բարձրացնում»:
Նա դիմելով քաղաքացուն հորդորեց, որ երբ որ խնդիր է դնում, դա գնահատի: «Երբ որ դու ինձ հանձնարարական ես տալիս, դու պետք է մոտավոր գնահատականը տաս»,- հավելեց նա: