Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անդրադարձավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում հանգստի վայր բացելու նախաձեռնությանը, որն այդքան քննարկվել էր սոցիալական ցանցերում և նաև բացասական արձագանք ստացել:
Ամիրյանը ցանկություն հայտնեց, որպեսզի հասարակությունն իր մտայնությունը փոխի, թե ինչպես կարելի է վերաբերել ռեստորանին և այն ենթակառուցվածքներին, որոնք նախաձեռնվում են ստեղծել Օպերայի թատրոնում: «Պետք է քննարկման առարկա դարձնել հենց խաղացանկը, ոչ թե ենթակառուցվածքները: Այս ամենը թողած, մենք վերցնում ենք մի թեմա և սկսում ենք այն քննարկել հասարակության այն հատվածի պատկերացումով, ինչը մենք ունեցանք այս պարագայում», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: